Posted in Մայրենի

Ոսկու կարասը

Մաս 2

Վեր է կենում, մին էլ գնում։Կարասը բաց է անում՝ դարձյալ մեջը լիքը օձ։Էս ի՞նչ հրաշք է, ի՞նչ միտք ունի, չեն հասկանում։Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին։

— Բացատրեցե՛ք,— ասում է,— ո՛վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա։ Էս հողագործներն իրենց հողում կարասով ոսկի են գտել։ Ես եմ գնում՝ կարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնում՝ ոսկի։ Էս ի՞նչ կնշանակի։

— Դրա բացատրությունն էս է, թագավո՛ր, եթե չես բարկանալ,— ասում են իմաստունները։— Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբոր նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբոր դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։

Թագավորը ցնցվում է․ խոսք չի գտնում պատասխանելու։

— Լա՛վ,— ասում է,— դե հիմի է՛ն որոշեցեք, թե էդ երկուսից ո՞րին է պատկանում գտած ոսկին։

— Իհա՛րկե հողատիրոջը,— ձայն է տալի վարող գյուղացին։

— Չէ՜, վարողի՛նն է,— մեջ է մտնում հողատերը։ Ու նորից սկսում են կռվել։

— Լա՛վ, լա՛վ, կացե՛ք,—կանգնեցնում են իմաստունները,— ի՞նչ ունեք դուք, տղա կամ աղջիկ։

Դուրս է գալի, որ մինը մի տղա ունի, մյուսը՝ մի աղջիկ։ Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ու տղեն իրար հետ պսակեն, էն գտած ոսկին էլ տան նրանց։ Էստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են, ու կռիվը վերջանում է, սկսում է հարսանիքը։ Օխտն օր, օխտը գիշեր հարսանիք են անում, կարասով ոսկին էլ, որ պարգև էր ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար, տալիս են իրենց զավակներին։

Բարին էստեղ, չարը էն ագահ թագավորի մոտ։

Առաջադրանքներ՝


1. Նարնջագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծել՝ արմատ, ածանց։
հողագործ-հող+ա+գործ
բացատրությունն-բացատրել+ություն
ազնվության-ազնիվ+ություն
հողատեր-հող+տեր
ազնվության-ազնիվ+ություն

2. Ինչ պատասխան են տալիս իմաստունները թագավորի այն հարցին, թե ինչո՞ւ է նա կարասի մեջ օձեր տեսնում, իսկ մյուսները՝ ոսկի։
Իմաստունները պատասխանում են, որ գյուղացին տեսնում է իր արդար աշխատանքի պարգեւը, իսկ թագավորը ագահ է եվ աչք է դնում ուրիշի ունեցվածքի վրա։


3.Կանաչով նշված բառերով նոր բառեր կազմիր։
Հրաշք – հրաշալիք, ոսկի- ոսկեգույն, արդար-արդարություն, տղա-տղավարի

4. Ինչ պատասխան են տալիս իմաստունները թագավորի այն հարցին, թե ինչո՞ւ է նա կարասի մեջ օձեր տեսնում, իսկ մյուսները՝ ոսկի։
Իմաստունները պատասխանում են, որ գյուղացին տեսնում է իր արդար աշխատանքի պարգեւը, իսկ թագավորը ագահ է եվ աչք է դնում ուրիշի ունեցվածքի վրա։

5.Փոխիր հեքիաթի ավարտը՝ ըստ քո ցանկության։

6.Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։
Հեքիաթը մեզ սովորեցնում է, որ պետք չե ագահ լինել, պետք չե ուրիշի ունեցվացքի վրա աչք չդնել, այլ պետք է քո արդար աշխատանքով ստեղծել քո ապրուստը։

    Posted in Մայրենի

    Մայրենի

    Նախադասությունը շարունակել։

     Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, չնայած շատ քաղցած էի:

    Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, իսկ մեկ կաթսա ճաշը տաքացնելը Նախադասություններն ավարտի՛ր:

    ձեռնտու է:

    Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, բայց ստիպված էինք վառել։

    Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, որովհետև կրակ ստանալու համար շատ փայտ է պետք։

    Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, և մենք որոշեցինք այն սառը ուտել:

    Posted in Մայրենի

    Աշխատանք դասարանում

    Գործնական քերականություն

    1. Տրված բառերը խմբավորի՛ր ըստ խոսքի մասերի:

    Հող-գոյական, սղոց-գոյական, դուր-գոյական, բուժակ-գոյական, փայտ-գոյական, բահ-գոյական, պտուտակ-գոյական, վիրավոր-ածական, բուժել-բայ, գերանդի-գոյական, աքցան-գոյական, բժիշկ, փորել-բայ, մաքուր, ամրացնել, պտտել, կարել, վիրաբույժ-գոյական, ցանել, գարնանային, դեղ-գոյական, սրսկել, շաղ տալ, դեզ-գոյական

    Հող-գոյական, սղոց-գոյական, դուր-գոյական, բուժակ-գոյական, փայտ-գոյական, բահ-գոյական, պտուտակ-գոյական, վիրավոր-ածական, բուժել-բայ, գերանդի-գոյական, աքցան-գոյական, բժիշկ-գոյական, փորել-բայ, մաքուր-ածական, ամրացնել-բայ, պտտել-բայ, կարել-բայ, վիրաբույժ-գոյական, ցանել-բայ, գարնանային-ածական, դեղ-գոյական, սրսկել-բայ, շաղ տալ-բայ, դեզ-գոյական, վիրահատել-բայ, հարթ-գոյական, դիզել-բայ, վիրակապել-բայ, փայլուն-ածական, ներկել-բայ, սև-գոյական, սպիտակ-գոյական, կանաչ-գոյական, կարմիր-գոյական:

    , վիրահատել, հարթ, դիզել, վիրակապել, փայլուն, ներկել, սև, սպիտակ, կանաչ, կարմիր:

    2. 136.   Ա շարքի ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում, ի՞նչ են ցույց տալիս, ինչո՞վ են տարբերվում Բ շարքի ընդգծված բառերից:

    Ա. Ձայնավոր հնչյուն: –                    ԲՀնչուն երգ ու ծիծաղ:

    Ձիերի դոփյուն: –                              Դողդոջուն ձեռքեր:

    Զգեստների շրշյուն: –                       Շրշուն քող:

    Դռան բախյուն: –                              Բաբախուն սիրտ:

    Ջրվեժի շառաչյուն: –                        Շառաչուն ջրվեժ:

    Անձրևի շաչյուն:                              Պաղպաջուն ջրեր:

    Վարար ջրերի գոչգոչյուն: –              Ժպտուն աղջիկ:

    Ալիքի ճողփյուն: –                            Սիրուն խաղալիք:

    3. Կետերը փոխարինի՛ր հնչյուն, թնդյուն, շառաչյուն գոյականներից և հնչուն, թնդուն, շառաչուն ածականներից մեկով:

    Իմ մանկության օրերին հորդահոս ու … գետ եմ տեսել:

    Լեռներում միայն … արձագանքը մնաց:

    Ուշադիր լսում էի քո երգի ամեն մի …:

    Մանկան … ծիծաղը վարակեց մեծերին:

    Այդ մարտի … լսվում էր բավական հեռվում:

    Ինձ կանչեց-բերեց մեր գետի …:

    Posted in Գինեգործություն

    Տեղեկություն նարնջագույն գինիների մասին։

    Սպիտակ, կարմիր, վարդագույն գինիների շարքն աշխարհում սկսում է համալրվել նոր գույներով՝ նարնջագույն, կանաչ, կապույտ: Հայաստանում զարգացող թրենդ է նարնջագույն գինիների (Orange wine) արտադրությունը։
    Նարնջագույնն իրականում սպիտակ խաղողից պատրաստվող գինի է, բայց մշակվում է կարմիր գինուն բնորոշ տեխնոլոգիայով, ինչի հետեւանքով էլ ստանում է այդ գույնը։ Սպիտակ գինի պատրաստելիս՝ մաշկի (խաղողի կեղեւի) հետ թրմեցում չի լինում, իսկ այս դեպքում՝ կարմիրի պես, խաղողի թրմեցումը մաշկի հետ է լինում, որը յուրահատուկ նարնջագույն է տալիս։

    Posted in Մայրենի

    Աշխատանք դասարանում

    Թումանյան 

    Իմ երգը 

    Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
    Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
    Ծով բարություն, շընորհք ու սեր
    Ճոխ պարգև եմ առել վերուստ։

    Անհուն հանքը իմ գանձերի,
    Սիրտս է առատ, լեն ու ազատ.
    Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
    Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

    Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

    Գողից, չարից, չար փորձանքից,
    Աշխարհքով մին՝ ահա էսպես
    Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

    Ես հարուստ եմ, ես բախտավոր
    Իմ ծընընդյան պայծառ օրեն,

    Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
    Իր տրվածն եմ տալիս իրեն։

    1. Բացատրի՛ր բառերը՝ շնորհք- Որևէ կարգի ընդունակություն, ձիրք, բնատուր ունակություն:, վերուստ-Երկնքից, աստծուց:, ճոխ-Ճոխ ապրուստ, հանք-Բնական հանքային հումք, բաշխել- Բաժանել իբրև նվեր, նվիրել, երկյուղ-վախի զգացում։

    2. Դուրս գրի՛ր ժխտական նախածանց ունեցող բառեր։ 
    Անհատ, չունեմ, չեմ։

    3. Դուրս գրի՛ր հոմանիշ բառեր։ 

    4. Ո՞րն է բանաստեղծության արտահայտած գաղափարը։

    5. Դուրս գրի՛ր ածականններ՝ հատկանիշ ցույց տվող բառեր։ 

    6. Գանձեր ունեմ անտակ, անծեր․․ Ի՞նչ գանձերի մասին է խոսում Թումանյանը։ 

    7. Ինչո՞ւ է վերնագրված ,,Իմ երգը,,։ 

    Posted in Մայրենի

    Գործնական քերականություն

    1. Լրացրո՛ւ բաղ թողած տառերը.

    Երջանիկ                              դժբաղտ

    համարձակ                               վայրէջք

    ջարդել                                 նորոգել

    բարձրանալ                        իջնել

    աղքատ                                ունևոր

    2.     Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

    Եգիպտական բուրգերն ու Սֆինքսը աշխարհի յոթ հրաշալիքներից են: Անապատում ապրող Սֆինքսը «Սարսափի հայր» են անվանում: Մարդու գլխով ու առյուծի մարմնով ժայռից կեռտված արձանն առավել սարսափազդու է գիշերը, երբ լուսնի վառ լույսի ներքո նրա ստվերոտ խոր դեմքի գիխ հատուկ արտահայտություն են ստանում: Արձանը գլխակապ էլ անի, որպիսին միայն փարավոններն են կրում:

    Հին Եգիպտոսում ամեն մի մահկանացու բուրգին մոտենալու իրավունք չուներ: Սֆինքսը, որ հավանաբար փարավոնի արձան է, հսկում էր փարավոնների հավերժական հանգիստը:

    Posted in Մայրենի

    Պատմության թանգարան

    Մենք մեր ջոկատի հետ գնացել էինք Հայաստանի Պատմության թանգարան։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Մենք տեսանք մ․թ․ա կոշիկ, որը ավեի քան հինգ հազար տարեկան էր։ Մեզ նաև ցույց տվեցին, թե նախնադարում ինչ պարագաներից էին օգտվում, օրինակ՝ իրենց դանակը սուր քարն էր։ Մենք տեսանք իրենց ցեղապետերի զենքերը, որոնք օգտագործում էին պատերազմների ժամանակ։ Եվ ինձ այդ ամենի մեջ ամենաշատը զարմացրեց և հետաքրքրեց այն, թե ինչպես էին նրանք պահել հազարավոր տարիներ մահացած և պահված աճյունը։
    Մենք նախապես ուսումնասիրել էինք Ավագ դպրոցի հետ թղթադրամների պատմությունը և այցելեցինք Պատմության թանգարան՝ թղթադրամների ժամանակավոր ցուցադրությունը դիտելու նպատակով։