Posted in Հայրենագիտություն

Ինքնաստուգում

Որո՞նք են ՀՀ հարևան երկրները` հյուսիսից, հարավից, արևմուտքից, արևելքից, հարավ արևմուտքից, հարավ արևելքից։

2. Թվարկիր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։

3. Ո՞րն է ՀՀ ամենաերկար գետը։ Նշի՛ր քանի կմ է։

4. Ո՞րն է ՀՀ ամենաբարձր լեռը։ Նշի՛ր բարձրությունը։

5. Ո՞ր մարզը արտաքին սահման չունի։

6. Ո՞րն է ամենամեծ մարզը։ Գեղարքունիք

7. Ո՞րն է ամենափոքր մարզը։ Արմավիր

8. Ո՞ր մարզն ունի ամենամեծ ցամաքային տարածքը։ Սյունիք

9. Ո՞րն է ամենախիտ բնակեցված մարզը։ Արմավիր

10. Թվարկի՛ր` ո՞ր մարզերն են հարևան Երևանին։

11. Ո՞ր գետն է անցնում ՀՀ և Թուրքիայի սահմանով։ Է՞լ որ երկրի սահմանն է հատում այն։

12. Ո՞րն է ՀՀ հարավային մարզը։

13. Ո՞ր մարզերն են գտնվում ՀՀ հյուսիսում։ Շիրակ Տավուշ Լոռի

14. Թվարկի՛ր քո իմացած գետերը։ Նշի՛ր ո՞ր մարզերով են հոսում։

15. Ո՞ր արքան է հիմնել Էրեբունի բերդաքաղաքը, ո՞ր թվականին։ Որտեղի՞ց է դա հայտնի։

16. Գյումրին ինչպիսի՞ քաղաք է համարվում։ Թվարկի՛ր նրա հին անվանումները։

17. Ո՞ր արքայի օրոք է Հայաստանը դարձել քրիստոնյա երկիր, ո՞ր թվականին։

18. Ո՞վ է Գրիգոր Լուսավորիչը։ Գրիգոր լուսավորիչը այն մարդն է ով տարածել է Քրիստոնեությեւնը։

19. Թվարկի՛ր տեսարժան վայրեր, որոնք քեզ դուր են եկել։ Կոնդ, որովհետև նա շատ հին է։

20. Քեզ դո՞ւր եկավ հայրենագիտության այս տարվա դասընթացը։ այո

21. Շնորհակալություն։ Խնդրեմ

Posted in Հայրենագիտություն

Գյումրու խոհանոցը

Գյումրեցիները ծանր ուտեստներ սիրող ժողովուրդ են։ Գյումրեցիները միշտ աչքի են ընկել իրենց հյուրասիրությամբ:  Գյումրու ավանդական խոհանոցը հայտնի է իր բազմազան կերակրատեսակներով: Ճաշացանկը հարուստ է ու բազմազան: Բացի ավանդական ուտեստներից, որոնք գյումրեցու սեղանից անպակաս էին, կային նաև զուտ քաղաքին բնորոշ ուտեստներ:

Չես կարող գնալ Գյումրի ու չանախ չուտել։ Ամառ-ձմեռ, օրվա ցանկացած ժամի չանախը պարտադիր կերակրատեսակ է։ Այս ուտեստը պատրաստում են կովի պոչից կամ մսից, ավելացնում են լոբի կամ սիսեռ, կարտոֆիլ, համեմում բանջարեղենով ու կանաչեղենով, եփում այնքան, որ ուղղակի հալվի բերանիդ մեջ։

Soup-Chanakh-The-Loft

Մսային ու ֆիրմային մյուստ ուտեստը  քյալլան է։ Անունն ինքնին հուշում է՝ կենդանու գլխից են պատրաստում, շատ երկար եփում, հետո գլուխը մասերի բաժանում ու վայելում։ Կարդալով թվում է, թե սարսափ ֆիլմ ենք պատմում, բայց հավատացեք, քյալլա սիրողներն ասում են, որ  տավարի գլխամսի համը բացարձակ այլ է, ինչպես նաև տարբեր մասերի միսը տարբեր համ ունի,  պետք է ուղղակի ճիշտ ընկերակից գտնել՝  լավ օղի, բանջարեղեն, թթու։ Սովորաբար քյալլան ուտում են առավոտյան, քանի որ ծանրամարս ուտեստ է։

d5bfd5a1d5bed5a1d680d5ab-d684d5b5d5a1d5acd5a1

Պանրխաշ։ Թել պանիր, լավաշ, սոխառած, յուղ, ջուր։ Ափսեի մեջ շերտ-շերտ դնում են ձեռքով մանրացրած լավաշը, վրան թել պանիրը, երբ ափսեն լցվում է, վրան եռացրած ջուր են լցնում, այդ ջուրը քամում, ստացված զանգվածի վրա լցնում են յուղով տապակած սոխառածը։ Մի ընտիր-ընտիր ուտելիք, որից կշտանալ չկա։ Հեշտ հնչում է, բայց դասավորությունը շատ կարևոր է։ Պետք է ճիշտ քանակի սոխառած-պանիր-լավաշ համադրություն լինի, որ համային բոլոր երանգները լավ վայելեք։

Posted in Հայրենագիտություն

Բուսաբանական այգի

Հիմնադրվել է 1935 թվականին անվանի գիտնականներ՝ Ա.Կ. Մաղաքյանի, Ա.Ա. Հախվերդովի և Ն.Վ. Միրզոևայի կողմից (տարածքը՝ 80 հա, 1100 բուսատեսակ)։

ՀՀ ԳԱԱ Բուսաբանության այգու տարածքում հողամասի տարբեր էքսպոզիցիոն մանրապուրակներում ներկայացված են բուսաբանաաշխարհագրական տեսանկյունից մի շարք հետաքրքիր տեսակներ, ինչպես նաև վայրի դեղատու, տնտեսապես արժեքավոր, գեղազարդ և բազմաթիվ այլ տեսակներ։ Բացի այդ, կոլեկցիոն հողամասում ներկայացված են Հայաստանի մշակովի բույսերի վայրի ցեղակիցների մոտ 200 տեսակ /30 ցեղից/` հատիկավորներ, հատիկաընդավորներ, բանջարաբույսեր, հատապտղայիններ, համեմունքային և այլն։

Երևանի կիսաանապատային գոտում գտնվող այգում ստեղծված հարուստ ու բազմազան բուսական հավաքածուները ծառայում են որպես ուսումնական բազա հանրապետության կրթական հաստատությունների, առաջին հերթին ԲՈՒՀ-երի տվյալ մասնագիտությամբ ուսանողների համար։ Այգին հանդիսանում է նաև յուրահատուկ ռեկրեացիոն օջախ` մայրաքաղաքի և հանրապետության բնակչության համար։

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Իմ բակը

Իմ բակը գտնվում է Բ2թ: Ես իմ բակը շատ եմ սիրում, որովհետև այնտեղ կան շատ գեղեցիկ ծաղիկներ, որոնք ես և պապիկս ենք տնկել և նրանց խնամքով զբաղվում ենք մենք: Բացի այդ մեր բակը շատ աշխույժ է: Այնտեղ միշտ շատ մարդիկ կան: Ես նկատել եմ, որ առավոտյան տարեցները զբաղվում են մարմնամարզությամբ, ինչը շատ գովելի է: Իսկ մի մասը կենդանիներին է ման տալիս: Մեր բակում ես ձեռք եմ բերել շատ ընկերներ, որոնց հետ անց եմ կացնում իմ ազատ ժամանակը: Մենք հետաքրքիր խաղեր ենք կազմակերպում, որոնք մարզում են մեր մարմինը և ուղեղը: Այսքանն էլ իմ բակի մասին:

Continue reading “Իմ բակը”

Posted in Հայրենագիտություն

Արտաշատ

Հայաստանի հին մայրաքաղաքներից է (մ.թ.ա. II – մ. թ. IV դդ.)։ Կառուցել է Հայոց արքա Արտաշեսը մ.թ.ա. 180-170-ական թթ. և իր անունով անվանել Արտաշատ (հունարեն՝ Արտաքսատա)։ Ժամանակագիրներն Արտաշատ մայրաքաղաքի մասին գրում են «թագավորանիստ քաղաք», «մեծ ու խիստ գեղեցիկ քաղաք», «Հայաստանի Կարթագեն»։ Արհեստագործության, առևտրի, հայկական հելլենիստական մշակույթի խոշոր կենտրոններից էր։ Արտաշատով էին անցնում Հեռավոր Արևելքից Միջերկրական և Սև ծովերի ափերը ձգվող միջազգային տարանցիկ առևտրի ուղիները, որոնցով փոխադրում էին չինական մետաքս և այլ ապրանքներ։