Posted in Մայրենի

Իմ առավոտները

Ես առհասարակ շատ դժվար եմ արթնանում, սակայն լինում են օրեր, երբ լուսաբացին այնքան ուժեղ է արևը ծագում այնպիսի տպավորություն է, որ արևն է ինձ արթնացնում։ Բայց ես կուզեի իմ առավոտներից առանձնացնել այն հատվածը, երբ ես տատիկիս գյուղում էի։
Ահա թե ինչպես էին իմ առավոտները․․․ Շատ եմ սիրում տատիկիս գյուղ հյուր գնալ։ Ես սիրում եմ այն, երբ ինձ արթնացնում է աքաղաղը, երբ դուրս եմ գալիս մեր այգին, ջրում եմ բերքատու ծառերը, ծաղիկները պապիկիս հետ։ Այնքան հրաշալի տեսարան է բացվում տատիկիս բակից, երբ երևում է , թե ինչպես է Արարատ լեռը փայլում արևի շողերի ներքո և կարծես հենց այդ լույսի ներքո է արթնանում ողջ բնությունը։ Գյուղում անհնար է առավոտները լինեն միապաղաղ։ Այնտեղ քո ամեն առավոտը լցված է անակնկալներով, որոնք քեզ պարգևում են կենդանիներն ու բնությունը։

Posted in Մայրենի

07.05.2024

Լրացուցիչ աշխատանք (տանը) 

1. Տեքստի նախադասությունների մեջ տեղադրի՛ր հարցերին համապատասխան նախադասություններր։

Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակի ընդհարվելուց հետո: Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնել,  որ կենդանիները հարվածից կամ ցնցումից չեն ոչնչացել: Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել Երկիրը, որ Արեգակի ճառագայթները չեն կարողացել հասնել նրան :  Դրանից և՛ ջերմությունն է զգալիորեն նվազել, և՛ խավար է եղել, այնքան, որ կենդանիները չեն կարողացել սնունդ գտնել: Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ, դրանց թվում են նաև դինոզավրերը, չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են:

Մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել: Կենդանիները հարվածից կամ ցնցումից չեն ոչնչացել: Արեգակի ճառագայթները չեն կարողացել հասնել նրան: Կենդանիները չեն կարողացել սնունդ և ապաստան գտնել: Դրանց թվում են նաև դինոզավրերը:

2. Փորձի՛ր այս բառերի կազմությունն ու նշանակությունը բացատրել:

ա) Այգեբաց, այգաբաց:

Այգեբաց-Խաղողի վազերը բացելը, (բարդ բառ, գոյական)
այգաբաց-լուսաբաց (բարդ բառ, գոյական)

բ) Հայելի, հայացք, ծովահայաց: (գրաբ. հայել – նայել)
հայելի-ողորկ՝ հղկած մակերևույթ, որ ցոլացնում Է իր դիմացը գտնվող հայացք-առարկայի պատկերը, մասնավորապես՝ հատուկ ձևով պատրաստածն ապակի
հայացք-նայելու ուղղությունը, Հայելը, աչքերը մի բանի վրա ուղղելը, նայելը
ծովահայաց-դեպի ծովը նայող, ծովի կողմն ուղղված

գ) Ակնթարթ, ակնդետ, ակնոց:
Ակնթարթ- աչքի կոպերը թարթելը
ակնդետ-աչքերը մի կողմ դարձրած դիտելով
ակնոց-աչքերը փոշուց՝ արևից ևն պաշտպանելու համար

դ) Քինախնդիր, վրեժխնդիր, մանրախնդիր (գրաբ. խնդրել -փնտրել):
Քինախնդիր-քենը՝ վրեժը հանելու ձգտող, վրեժխնդիր
վրեժխնդիր-վրեժխնդրություն արտահայտող՝ պարունակող
մանրախնդիր-մանրախնդրությամբ՝ բծախնդրությամբ կատարված՝ եղած

Posted in Մայրենի

Ճանապարհ, որ ոչ մի տեղ չի տանում

Առաջադրանքներ

Բնութագրի՛ր Մարտինոին:
Մարտինոն շատ խելացի է, համառ, նպատակասլաց և անվախ։

Ինչո՞ւ Մարտինոն կարողացավ տեսնել ամրոցը և ստանալ գանձերը:
Որովհետև, նրան շատ էր հետաքրքրում ճանապարհը, այդ պատճառով Մարտինոն իր նպատակասլացությամբ հասավ իր նպատակին։

Մեկնաբանի՛ր այս միտքը՝ Պատճառն այն է, որ այդպիսի գանձեր շնորհվում են միայն նրանց, ովքեր առաջինն են բացում դեպի գանձերը տանող ճանապարհը:

Այս միտքն ասում է մեզ այն մասին, որ ցանկացած մարդ պետք է նախ հավատ ա իր առջև դրած նպատակին, և ինքնուրույն հաղթահարի իր ճանհապարին հանդիպած դժվարությունները։

Posted in Մայրենի

Աշխատանք դասարանում

Աշխատանք դասարանում

1. Երեք նախադասությամբ ներկայացված միտքնարտահայտի՛ր տասը նախադասությամբ։

Խելամիտ զովազդի շնորհիվ` «Ֆուձի» հյուրանոցը Ֆուձիյամա լեռան 3776 մետրանոց գագաթի շրջակայքի բազմաթիվ հյուրանոցներից ամենահաջողակն է: Գովազդը հետևյալն է. «Եթե Ձեր համարի պատուհանից Ֆուձիյաման դիտելուն վատ եղանակը խանգարի, հյուրանոցը Ձեր վճարած վարձը կվերադարձնի»: Իսկ տեսանելիությունը տասնյոթ տարվա ընթացքում ընդամենը տասնհինգ օր է վատ եղել:

«Ֆուձի» հյուրանոցը  գտնվում Ֆուձիյամա լեռան 3776 մետրանոց գագաթին։Իր տեսքով իր աշխատողներով հյուրերը իրենց զգում են ինչպես իրենց տանը: Հենց գալիս է հյուրերի գնալու ժամանակ չեն ուզում գնալ:Ամենահաջողակն է: Հյուրանոցի  գովազդը հետևյալն է.․«Եթե Ձեր համարի պատուհանից Ֆուձիյաման դիտելուն եղանակ խանգարի, հյուրանոցը Ձեր վճարած վարձը կվերադարձնի»: Իսկ տեսանելիությունը ընդամենը  տասնյոթ տարվա ընթացքում  տասնհինգ օր է վատ եղել:

2. Բարդնախադասությունըպարզնախադասություններովարտահայտի՛ր։

Հարավային Աֆրիկայում կա մի բույս որը հիմնականում թիթեռներով է սնվում:

Հարավային Աֆրիկայում կա մի բույս,։ Այն հիմնականում թիթեռներով է սնվում:

Անգլիայում մեծ ճանաչում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը, որն ունի չորս հազար տեսակ:

Անգլիայում մեծ ճանաչում ունի խոլորձ օրխիդեա ծաղիկը:  Նա ունի չորս հազար տեսակ:

Առավել արժեքավոր է այն տեսակը, որի հոտը շարունակ փոխվում է:

Առավել արժեքավոր է մի տեսակը։ Այդ տեսակի  հոտը փոխվում է:

Մոնղոլիայի երկարակյացների մեջ որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ:

Մոնղոլիայի երկարակյացների մեջ չկա ոչ մի տղամարդ: Նրանց միջին տարիքը գերազանցում է հարյուրը։

Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:

Այս հարցն ունի գիտական պատասխան։Երեխաները սկսել են հեքիաթ սիրել։

Posted in Մայրենի

Արատեսի վանք։

Արատեսի վանքի Սբ. Սիոն միանավ թաղածածկ եկեղեցին (10-րդ դար) ունի երեք ավանդատուն՝ խորանի երկու կողքերին և հյուսիսային պատին կից։ Նրանից հարավ Ս. Աստվածածին եկեղեցին (11-րդ դար) է, որը մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է։ Նրա և Ս. Սիոն եկեղեցու միջև 13-րդ դարում կառուցվել է քառակուսի հատակագծով, արևելքում՝ զույգ ավանդատներով [[գավիթ]]։ Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից 1270 թվականին Հայրապետ աբեղան գավիթ է կառուցել (ճարտարապետ [[Սիրանես]])՝ փոխհատվող կամարների կիրառմամբ իրականացված ծածկով, որի կենտրոնում շթաքարային մշակումով երդիկով գմբեթն է (քանդվել է 1970-ական թվականներին)։ Վանքին 1073 թվականին ոմն Արտավազդ նվիրել է Եղեգիսի այգին և կալվածքներ։ 1220 թվականին իշխան [[Վասակ Խաղբակյան]]ը Արատեսի վանքի պատին արձանագրել է Վայոց ձորի ամրոցների ազատագրման փաստը{{Cite book |last=Հասրաթյան |first=Մուրադ |title=Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան |publisher=Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ. |year=2002 |location=Երևան |pages=138}}։

Posted in Մայրենի

Աշխատանք դասարանում

Ավելի վատ։ Ժակ Պրևեր

Ցեխոտ շանը թողեք ներս…
Ավելի վատ նրանց համար
ովքեր շուն չեն սիրում
ոչ էլ ցեխ
Ոտքից գլուխ ցեխոտ շանը թողեք ներս…
Ավելի վատ նրանց համար
ովքեր չեն սիրում ցեխ
ովքեր չեն հասկանում
ովքեր չգիտեն շանը
ովքեր չգիտեն ցեխը
շանը թողեք ներս…
որ թափահարում է ցեխը վրայից
ցեխը կարող ես լվանալ
շանը կարող ես լվանալ
և ջուրն էլ կարող ես լվանալ
բայց չես կարող լվանալ նրանց
ովքեր ասում են թե սիրում են շանը
պայմանով միայն…
ցեխոտ շունը մաքուր է
ցեխը մաքուր է
երբեմն ջուրն էլ մաքուր է
նրանք ովքեր ասում են՝ պայմանով միայն…
նրանք մաքուր չեն
բացարձակապես:

1. Ո՞րն  է ստեղծագործության ասելիքը։ 

Ստեղծագործության իմաստն այն է, որ դու մարդուն պետք ես միայն առանց քո թերությունների, իսկ երբ դու թերություն ունես, քեզ չեն ընդունում։

2. Ո՞ր հատվածում է արտահայտված  գաղափարը։
ցեխը կարող ես լվանալ
շանը կարող ես լվանալ
և ջուրն էլ կարող ես լվանալ
բայց չես կարող լվանալ նրանց
ովքեր ասում են թե սիրում են շանը
պայմանով միայն…

Posted in Մայրենի

Դաս

1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր: Ի՞նչ անուն կտաս խմբերից յուրաքանչյուրին:

Ա. Սեղան,մարդ, բաժակ, քար, ծառ, սար, օդանավ, ջուր, լուսին, ժամացույց, հայելի, զարդատուփ: Թանձրացական շոշափելի

Բ. Վախ, ուրախություն, վտանգ, րոպե, կարոտ, սեր, թախիծ, ենթադրություն, հետաքրքրություն, շփոթություն: Վերացական ոչ շոշափելի

2. Տրված բառերի բաղադրիչները գծիկով բաժանի՛ր: Բոլոր բառերի վերջին բաղադրիչներն ի՞նչ նմանություն ունեն:

Հեռ-ա-գիր, հարթ-ա-վայր, լր-ա-գիր, գետ-ա-ձի, մեծ-ա-տառ, նստ-ա-տեղ, առագաստ-ա-նավ:

3. Բացատրիր, թե ինչո՞ւ տրված բառերի հոգնակին ոչ թե -ներ, այլ -եր մասնիկով է կազմվել (բառի կազմությանն ուշադրաթյուն դարձրո՛ւ):

Նախապապ-եր, ծովաշն-եր (փոկեր), հնդկահավ-եր, ճակատամարտ-եր, լաստանավ-եր, դաշտավայր-եր, գետաձի-եր: Որովհետև երկրորդ արմատը միավանկ է։

Posted in Մայրենի

Տնային

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված գոյականները հոգնակի դարձրո’ւ:

Գլուխ-Գլուխներ, թվական-թվականներ, աստղ-աստղեր, երկիր-երկրներ, սենյակ-սենյակներ, հարևան-հարևաններ, ծառ-ծառեր, պտուղ-պտուղներ, տեր-տերեր, ժապավեն-ժապավեններ, մարդ-մարդիք, կին-կանայք:

2. Տրված բառերի բաղադրիչները գծիկով բաժանի՛ր: Բոլոր բառերի առաջին բադադրիչներն ի՞նչ նմանություն ունեն:

Օրինակ՝

գառնարած = գառն – արած,

բեռնակիր = բեռն – ա – կիր,

մատնել = մատն – ուկ, 

Գառն-ուկ, բեռն-ել, դռն-ակ, թոռն-իկ, լեռն-ային, ծոռն-իկ, հարս-նուկ, մատն-ոց, ողն-աշար, ձկն-կիթ, ոտաշար, ձկնկիթ, ոտնաման, մկնդգհդեղ:

3. Տրված գոյականները հոգնակի՛ դարձրու: Ո՞ր մասնիկով են նրանք հոգնակի դառնում:

Բեռ+ներ, գառ+ներ, դուռ+ներ, եզ+ներ, թոռ+ներ, լեռ+ներ, ծոռ+ներ, հարս+ներ, ձուկ+ներ, մատ+ներ, մուկ+ներ, նուռ+ներ։

Posted in Մայրենի

11.03.2024թ․

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

Շախմատում մի կանոն կա. չի թույլատրվում վերցնել թագավորինին (թագ): Մի անգամ այդ կանոնը Ֆրանսիայի Լյուդովիկոս Վեցերորդ արքային փրկեց անխուսափելի կործանումից (կործանել):

Մի մարտի ժամանակ ֆրանսիական զորքերը պատմություն (պարտվել) կրեցին անգլիացիներից: Ինքը՝ Լյուդովիկոսը, ընկել էր անգլիացի զինվորների շրջապատման (շրջապատել) մեջ: Լսվեց հաղթող զինվորներից մեկի բացականչությունը (բացականչել)՝ արքային վելցրի՜նք: Բայց թագավորը (թագ) իրեն չկորցրեց և ի պատասխան գոռաց.

– Մի՞թե չգիտես, որ նույնիսկ շախմատում արքային չեն վերցնում: Զարմացած զինվորները մի պահ ետ քաշվեցին, և արքան ճեղքեց շրջապատը (շրջապատել):

2. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

Լաբիրինթոս նշանակում է խճճված դրություն, որից դուրս գալը կապված է դժվարությունների (դժվար) հետ: Հին հույները, եգիպտացիներն ու հռոմեացիները լաբիրինթոս անվանում էին այն կառուցները (կառուցել), որոնք ունեին բազմաթիվ խճճված սենյակներ ու անցումներ (անցնել):

Ըստ հունական ավանդույթի (ավանդել)՝ հրաշագործ (արվեստների գիտակ) Դեդալոսը մի այնպիսի լաբիրինթոս է կառուցում Կրետե կղզում, որտեղ մտնողն այլևս ելք (ելնել) չի գտնում: Այդ լաբիրինթոսում Կրետեի Մինոս թագավորըը (թագ) բանտարկում է մարդու գլուխ և ցուլի մարմին ունեցող ահռելի Մինոտավրոսին:

Posted in Մայրենի

Ոսկու կարասը

Մաս 2

Վեր է կենում, մին էլ գնում։Կարասը բաց է անում՝ դարձյալ մեջը լիքը օձ։Էս ի՞նչ հրաշք է, ի՞նչ միտք ունի, չեն հասկանում։Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին։

— Բացատրեցե՛ք,— ասում է,— ո՛վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա։ Էս հողագործներն իրենց հողում կարասով ոսկի են գտել։ Ես եմ գնում՝ կարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնում՝ ոսկի։ Էս ի՞նչ կնշանակի։

— Դրա բացատրությունն էս է, թագավո՛ր, եթե չես բարկանալ,— ասում են իմաստունները։— Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբոր նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբոր դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։

Թագավորը ցնցվում է․ խոսք չի գտնում պատասխանելու։

— Լա՛վ,— ասում է,— դե հիմի է՛ն որոշեցեք, թե էդ երկուսից ո՞րին է պատկանում գտած ոսկին։

— Իհա՛րկե հողատիրոջը,— ձայն է տալի վարող գյուղացին։

— Չէ՜, վարողի՛նն է,— մեջ է մտնում հողատերը։ Ու նորից սկսում են կռվել։

— Լա՛վ, լա՛վ, կացե՛ք,—կանգնեցնում են իմաստունները,— ի՞նչ ունեք դուք, տղա կամ աղջիկ։

Դուրս է գալի, որ մինը մի տղա ունի, մյուսը՝ մի աղջիկ։ Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ու տղեն իրար հետ պսակեն, էն գտած ոսկին էլ տան նրանց։ Էստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են, ու կռիվը վերջանում է, սկսում է հարսանիքը։ Օխտն օր, օխտը գիշեր հարսանիք են անում, կարասով ոսկին էլ, որ պարգև էր ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար, տալիս են իրենց զավակներին։

Բարին էստեղ, չարը էն ագահ թագավորի մոտ։

Առաջադրանքներ՝


1. Նարնջագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծել՝ արմատ, ածանց։
հողագործ-հող+ա+գործ
բացատրությունն-բացատրել+ություն
ազնվության-ազնիվ+ություն
հողատեր-հող+տեր
ազնվության-ազնիվ+ություն

2. Ինչ պատասխան են տալիս իմաստունները թագավորի այն հարցին, թե ինչո՞ւ է նա կարասի մեջ օձեր տեսնում, իսկ մյուսները՝ ոսկի։
Իմաստունները պատասխանում են, որ գյուղացին տեսնում է իր արդար աշխատանքի պարգեւը, իսկ թագավորը ագահ է եվ աչք է դնում ուրիշի ունեցվածքի վրա։


3.Կանաչով նշված բառերով նոր բառեր կազմիր։
Հրաշք – հրաշալիք, ոսկի- ոսկեգույն, արդար-արդարություն, տղա-տղավարի

4. Ինչ պատասխան են տալիս իմաստունները թագավորի այն հարցին, թե ինչո՞ւ է նա կարասի մեջ օձեր տեսնում, իսկ մյուսները՝ ոսկի։
Իմաստունները պատասխանում են, որ գյուղացին տեսնում է իր արդար աշխատանքի պարգեւը, իսկ թագավորը ագահ է եվ աչք է դնում ուրիշի ունեցվածքի վրա։

5.Փոխիր հեքիաթի ավարտը՝ ըստ քո ցանկության։

6.Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։
Հեքիաթը մեզ սովորեցնում է, որ պետք չե ագահ լինել, պետք չե ուրիշի ունեցվացքի վրա աչք չդնել, այլ պետք է քո արդար աշխատանքով ստեղծել քո ապրուստը։